“Հայաստանում գենետիկ սերմեր չկան”. Հրաչ Բերբերյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 25, 2012 12:28


Հայաստանում չկան և չեն ներկրվում գենետիկորեն ձևափոխված սերմեր”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց Հրաչ Բերբերյանը: “Եթե մենք ունենք գենետիկ լոլիկ, ուրեմն մենք ունենք նաև գենետիկ տոմատի մածուկ, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա մեր երկրում”:
“Լաբորատոր փորձարկումներ եղել են Շվեդիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներում, բայց դրանց արտադրությունը աշխարհում չկա, դա ապատեղեկատվություն է, հատկապես Հայաստանի ֆերմերները էդպիսի սերմեր չեն ստանում: Պատահական մարդիկ, գործից հեռու, անտեղյակ, ինչ-որ կնիքներ են ձեռք բերում ՀԿ-ների կամ լաբորատորյաների անվան տակ, որ դեռ բերանի կաթն էլ չի չորացել կամ ինչ-որ զառամյալ մասնագետ են թերի բարձրագույն կրթությամբ և փորձում են հանրությանը ապատեղեկացնել, թե իբր Հայաստանում լոլիկի, վարունգի, բադրիջանի, կարտոֆիլի գենետիկ սերմեր են ստացվում, ինչը չի համապատասխանում իրականությանը”,- խիստ տոնով հայտարարեց Բերբերյանը:
Բանախոսը նաև գտնում է, որ աշխարհում ամենալավն ու ամենահամեղը մերն է, իսկ այն լոլիկները, վարունգները, ելակներն ու մյուս պտուղ-բանջարեղենը, որոնք ունեն նկատելիորեն ավելի վառ գունավորում և խոշոր, փարթամ տեսք, դրանք ուղղակի զուտ սելեկցիայի արդյունքում ստացված սերմեր են և ԳՁՕ-ների հետ կապ չունեն:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply