Ալբերտի բնակարանից ապօրինի զենք են հայտնաբերել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | May 25, 2012 12:05

Մայիսի 24-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, այցելել են 1967 թ. ծնված Ալբերտ Պ.-ի բնակարան, որտեղ վերջինս ներկայացրել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Ալբերտ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ատրճանակն ու փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 929 անգամ: