Էլվիս Փրեսլիի մազափունջը վաճառվել է 15 հազար դոլարով

Օրվա լուր | | October 19, 2009 12:11

Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի մազափունջը, որ կտրվել է 1958-ին ` բանակային ծառայության սկզբին, երեկ Չիկագոյում աճուրդով վաճառվել է 15 հազար դոլարով: Երգչի մազերը եղել են նրա երկրպագու և ընկեր Գարի Փեփփերի կոլեկցիայի մեջ. մազափունջը նրա մոտ է հայտնվել, ամենայն հավանականությամբ, հենց մազափունջը կտրելուց հետո: 1980-ին Փեփփերի մահվանից հետո նրա հավաքածուն, ըստ նրա կտակի, անցավ Փեփփերին խնամող դայակին: Վերջինս էլ նրա մահվանից 30 տարի անց վաճառքի է հանել Փեփփերի հավաքածուն:

Սկզբնապես Փրեսլիի մազափունջը գնահատվել է 8-12 հազար դոլար: Մի քանի տարի առաջ Փրեսլիի մեկ այլ մազափունջ, ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն,  վաճառվել է 115 հազար դոլարով, իսկ 2 տարի առաջ նրա մեկ մազը վաճառել են 1833 դոլարով:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply