Փրկարարները քանդել են պատերը` 400 կգ քաշով բրիտանուհուն հոսպիտալացնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 11:44

30 փրկարարներ`բանվոր-շինարարեր, հրշեջներ, ոստիկաններ, 8 ժամ չարչարվել են, որպեսզի օգնեն հոսպիտալացնել  19-ամյա Ջորջիա Դևիսին` (որը 400 կգ է կշռում): Փրկարարները ստիպված քանդել են քոթեջի 2 պատերը, հանել մի լուսամուտը, որ բառիս բուն իմաստով դուրս քաշեն գեր աղջկան, որի հասակը 167,6 սմ է: Ավելորդ  հետաքրքրությունից խուսափելու համար ոստիկանները փակել են փողոցը բրեզենտե վահաններով ու նման այլ արգելապատերով:

Աղջկան տեղափոխելու համար փրկարարները կիրառել են շինարարական զանազան կառույցներ:  Հարևանները պատմել են, որ փրկարարական աշխատանքը սկսվել է առավոտյան 9-ին և ավարտվել 17:00-ին: Աղջկա հիվանդության մասին ոչինչ հայտնի չէ, միայն պարզ է, որ գիրության պատճառով նրա մոտ ներքին օրգանների խանգարում է առաջացել:

«Հարևաններից մեկն ասել է, որ աղջիկը հազար ու մի սննդակարգ է փորձել, սակայն ապարդյուն, նրան ոչինչ չի օգնում»:

2008-ին աղջկա քաշն արդեն 210 կգ էր, բժիշկները նրա առջև պայման էին դրել` նիհարել 127 կգ կամ  մահանալ: Այն ժամանակ աղջիկը հատուկ դասընթացների շնորհիվ կարողացավ քաշը նվազեցնել գրեթե կրկնակի, սակայն, 2009-ին նա կրկին իր սովորույթներին վերադարձավ: Բժիշկներն ասում են, որ այդ քաշով աղջիկը շատ չի ապրի:

Ներկայումս նրա առողջության վերաբերյալ բժիշկների կանխատեսումների մասին ոչինչ չեն հայտնում:

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply