Եգիպտոսի նախագահական ընտրությունների յուրաքանչյուր թեկնածու հայտարարել է, որ ինքն է հաղթանակողը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 11:13

Այս գիշեր ավարտվել է Եգիպտոսի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների հաշվարկը մի քանի նահանգներում:

«Մահմեդական-եղբայրները» շտապել են  հայտարարել, թե  հաղթանակել է իրենց թեկնածու Մուհամեդ Մորիսին: Իհարկե, մյուս թեկնածուներն էլ սկսել են պնդել, թե իրենք են ամենաշատ ձայները հավաքել:

Եգիպտոսի  կենտրոնական ընտրական հանձնաժողովը ենթադրում է, որ  արկղին մոտեցել է  ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 50%-ը: Քվեաթերթիկների մեջ  ներկայացվել է 13 թեկնածուի անուն: Եթե նրանցից ոչ մեկը չհավաքի ձայների կեսը, ապա  հունիսին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլում հաղթանակ տարած 2 թեկնածու:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply