Տեղատարափ անձրևը հեղեղել է Օդեսան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 10:55

Միանգամից ուկրաինական 2 քաղաք` Օդեսան ու Դոնեցկը հայտնվել են տեղատարափ անձրևի տակ: Տեղ-տեղ կարկուտ է եղել:

Օդեսայի փողոցները ներկայումս հիշեցնում են Վենետիկը: Ընդամենը 2 ժամում, մինչ տեղում էր անձրևը, փողոցում ջրի մակարդակը հատել է 1 մետրի սահմանը: Իսկ Դոնեցկում նաև կարկուտ է տեղացել, խախտվել է երթևեկությունը, վարորդները բողոքում են վատ տեսանելիությունից:

Vesti.ru գործակալության  տեղեկացման համաձայն, նման իրավիճակ է նաև Մոլդովայում: Հանրապետության մայրաքաղաքում անձրևը չի դադարել մի քանի ժամ:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply