Բուլղարիայի վրա աննախադեպ գրոհ է եղել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 10:44

Թրթուրներն ու խավարասերները բառացիորեն հեղեղել են Բուլղարիան: Տուժում են հատկապես Լյուլին, Զախարնա ֆաբրիկայի, Կրասնայա պոլյանայի ու Օվչա կուպելի բնակիչները: Նրանց տներում վխտում են կոյուղուց  դուրս եկած խավարասերները: Գաբիր գյուղի մոտ գտնվող անտառում, տեղաբնակների խոսքով, ընդամենը 10 օրում ագահ թրթուրները ոչնչացրել են 50 ծառ:

Ինչպես նշում է Snews.bg, սա երկրաշարժից ու փոթորկից հետո հերթական հարվածն է, որ սպառնում է Սոֆիային: Մինչ այդ ԶԼՄ-ները գրում էին կատաղած ագռավների մասին, որոնք հարձակվում էին մարդկանց վրա:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply