Ճապոնացիները չափել են Արեգակի տրամագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 7:41

Ճապոնիայի ազգային աստղադիտարանի մասնագետները  շաբաթվա սկզբին Արևի օղականման խավարման ժամանակ կարողացել են ստանալ Արեգակի տրամագծի ճշգրիտ տվյալներ: Լուսատուի տրամագիծը ստացել են խավարման նախնական ու վերջնական փուլերում առաջացող օպտիկական էֆեկտի շնորհիվ, որը կոչվում է «Բեյլի հաշվիչ»: Այդ ժամանակ Լուսնի ու Արեգակի սկավառակները լրիվ համընկնում են, սակայն Արևի լույսը տեղ-տեղ թափանցում է  Լուսնի ռելիեֆի անհարթության պատճառով ու Երկրից դիտվում իբրև կարմիր գույնի վառ  կետեր:

Ճապոնացի գիտնականները  պրոֆեսոր Միցումայի գլխավորությամբ  կատարած  հաշվումների արդյունքում  ստացել են հետևյալ միավորը. պարզվում է, որ  Արևի տրամագիծը կազմում է 1 մլն 392 020 կմ:

Երկար տարիներ են աշխարհի գիտնականները փորձել հաշվել այն, սակայն լուստուի վառ լուսավորության պատճառով հարցը խիստ դժվարացել է:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply