Կիրակի օրը՝ ամսի 25-ին, ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ կտրվեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 19, 2009 13:38

Հոկտեմբերի վերջին կիրակի օրը` ամսի 25-ին` ժամը 03. 00-ին, հանրապետությունում ժամացույցների սլաքները պետք տանել մեկ ժամ հետ: Սրանով կավարտվի «ամառային» ժամանակը` համաձայն «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գառնիկ Բադալյանն «Արմենպրես»-ին ասել է, որ «ամառային» ժամանակը, որը գործող օրենքի համաձայն՝ նշանակվում է յուրաքանչյուր ապրիլ ամսվա վերջին կիրակի օրը և նպատակաուղղված է արեւային օրերի արդյունավետ օգտագործմանն ու էներգետիկ ոլորտի գերբեռնվածության թուլացմանը:

Մեր հանրապետությունում իսկական աշխարհագրական ժամանակը «ձմեռայինն» է, որին ամեն տարի անցնում ենք հոկտեմբերի վերջին կիրակի օրը:

Դիտվել է 1600 անգամ:
Print Friendly

Leave a Reply