Աշխարհի ամենագեղեցիկ կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 7:17

Տղամարդկանց համար հրատարակվող Maxim ամսագիրը հրապարակել է մոլորակի առաջին գեղեցկուհիների վարկանշային աղյուսակը: Առաջին անգամ թոփ-100 կազմվել է ընթերցողների հարցումների հիման վրա: Այս տարի այդ աղյուսակը գլխավորել է 26-ամյա իսրայելցի թոփ-մոդել Բար Ռաֆայելին: Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին պարբերաբար նկարահանվում է  նման ամսագրերի համար, ինչպիսիք են Vogue, Harper’s Bazaar ,ELLE, GQ ու Maxim-ը:

2-րդ հորիզոնականում 31-ամյա Օլիվիա Մանն է, որը հայտնի է «Երկաթյա մարդը-2» ֆիլմից: Երրորդ տեղում ծագումով ուկրաինուհի Միլա Կունիսն է, որը հայտնի է «Եղյայի գիրքը», «Սև կարապ» ֆիլմերից:

10-յակում են հայտնվել նաև Կետի Պերին, Օլիվիա Ուայլդը, Ջենիֆեր Լորենսը, Էմմա Սթոունը, Մեգան Ֆոքսը, ինչպես նաև կանադացի մոդել ու երգչուհի  Մալին Աքերմանը: Maxim –ի ընթերցողների նախապատվությանն են արժանացել  նաև Շարլիզ Թերոնը` 16-րդ տեղ, Ջենիֆեր Լավ Հյուիթը (20), Էմմա Ուոթսոնը (21), Եվա Մենդեսը (29):Թոփ 100-ի մեջ են նաև Ռիհանան (32), Ջեսիկա Ալբան:

Իսկ Ջենիֆեր Լոպեսը, որին վերջերս Forbes-ն ամենահաջողակ կին ճանաչեց, հայտնվել է 37-րդ հորիզոնականում:

 


Դիտվել է 1959 անգամ:
Print Friendly

Leave a Reply