Կալցիումից վնասն ավելի շատ է , քան օգուտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 6:45

Վերջին հետազոտությունների համաձայն, հերքվեց այն համոզմունքը, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին վիտամինային հավելումների տեսքով կալցիումը խիստ անհրաժեշտ է: Ոսկրահյուսվածքի  ամրացման նպատակով  ընդունվող կալցիումով հավելումները գրեթե 2 անգամ մեծացնում են սիրտանոթային  համակարգի լուրջ հիվանդությունների ու ինֆարկտի ռիսկը:

Նման եզրահանգումներ են կատարել Գերմանիայի գիտնականները, ավելի քան 24 հազար կանանց անալիզների վերլուծությամբ (35-60 տարեկան ), որոնք  90-ականներին մասնակցել են թերապևտիկ ծրագրերում:

Հետազոտության հեղինակները հավատացնում են, որ կալցիումի օգուտը չափազանցված է:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply