Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 39–. Ահմադինեժադը պայթյունի համար մեղադրում է Պակիստանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2009 12:23

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեղադրել է Պակիստանի հատուկ ծառայություններին` երեկ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի համար:

Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է երեկ Սիստան և Բելուջիստան նահանգում` Պիշին քաղաքում, որտեղ ընթանում էր Իսլամական հեղափոխության պահապանների ստորաբաժանման (ԻՀՊՍ) բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը:

Ահաբեկչության պատճառով զոհվել է առնվազն 35 մարդ` անցորդներ, ցեղախմբերի ավագներ, ինչպես նաև ԻՀՊՍ-ի 6 բարձրաստիճան պաշտոնյաներ: 10-յակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել:

Ահմադինեժադը կոչ է արել Իսլամաբադին ձերբակալել հանցագործներին, որոնք Իրանի իշխանությունների կարծիքով, գործում են Պակիստանի տարածքում:

«Մենք տեղեկություններ ունենք, որ Պակիստանի հատուկ ծառայությունների գործակալները համագործակցում են այս ահաբեկչական քայլն իրագործողների հետ»,- ասել է Ահմադինեժադը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է լուրերը, որ ահաբեկիչները գտնվում են Պակիստանում:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply