Հրապարակվել են Վիկտորյա թագուհու ինտիմ գրառումները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 25, 2012 6:20
Բրիտանիայի թագուհու օրագրերում նկարագրված են ամուսնու հետ սիրային տեսարաններն ու անձնական կյանքի ինտիմ մանրամասներ:
Ուսումնասիրելով ու մշակելով թագուհու գրառումների 141 տետր` պատմաբանները հրապարակել են դրանք:
Լույս տեսած ստեղծագործություններն առանձնահատուկ են նրանով, որ դրանցում թագուհու ողջ կյանքն է գրված սեփական ձեռքով: Վիկտորյա թագուհին գրառումներ կատարել է ողջ կյանքում` 13 տարեկանից մինչև իր մահից 2 շաբաթ առաջ:
43 հազար էջ վերլուծելով` պատմաբանները եզրակացրել են, որ օրագրերի բովանդակության հիմքում թագուհու ինտիմ մտքերն են, նրա կյանքի մանրամասներն ամուսնու հետ ու երկիրը կառավարելու վերաբերյալ մտորումները:
Ամենագրավիչ հատվածները նրա ու սիրելի ամուսնու` արքայազն Ալբերտի հետ պատմություններից են: «Նա կոտրատում էր ձեռքերս ու մարմինս ծածկում համբույրներով: Իսկ ես կրքոտ համբույրով էի նրան պատասխանում»,-գրում է թագուհին 1840-ի փետրվարին:
Առանձին գլուխներ են նվիրված որդու ծննդին: Նա չի թաքցնում ուրախությունը, որ նորածինը տղա է եղել, քանի որ ամուսիններով երազել են տղայի մասին:
Նա շատ ծանր է տարել ամուսնու հանկարծակի մահն ու պարբերաբար գրել է իր միայնության մասին: «Ահա ես, հուսահատ ու տխուր: Ամեն դեպքում, որքան կարևոր է կողքին ունենալ մտերիմ մարդ, որը քեզ ջերմություն է պարգևում»,-գրում է Վիկտորյան:
Օրագրերը կարող է կարդալ յուրաքանչյուր ոք, դրանք օնլայն են հրապարակվել:






Facebook
Tweet This
Email This Post
