Թաիլանդում պայթունից 24 մարդ է վիրավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2009 14:53

Թաիլանդի հարավում  տեղի ունեցած պայթյունից 24 մարդ ստացել է վնասվածքներ: Այսօր առավոտյան ահաբեկիչներն ականապատված մոտոցիկլետը  կանգառել են շուկաներից մեկի մոտակայքում, որը մոտ է Յալա իշխանական նստավայիրին: Իտառ-Տասս գործակալության տեղեկացմամբ՝ վայրկյաններ անց գործարկվել է պայթուցիկ ականը:

Թաիլանդի հարավում գործում է 4 ահաբեկչական խմբավորում, որոնք մեղադրում են կառավարությանը կրոնական խտրականություն դնելու համար:

Ահաբեկչական այս խմբավորումները ջանում են ստեղծել սեփական իշխանությունը Նարաթխիվաթում:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply