Իրանցիները փրկել են ամերիկյան նավը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 24, 2012 17:12
Իրանի ՌԾՈՒ-ն երբ աղետի ազդանշան ստացավ ամերիկյան բեռնակիր Maersk Texas-ից, օգնեց նավի հրամանատարությանը հետ մղել ծովահենների հարձակումը: Maersk Line Ltd -ի ներկայացուցիչը պատմել է, որ իրանցիներն առաջինն են արձագանքել ահազանգին և ուղղորդել նրանց գործողությունները ռադիոյով: Իրանական կողմի գործողությունների այլ մանրամասներ չեն բացահայտել:
Նույն ժամանակ ծովահենությանը դիմադրելու եվրոպական միացյալ ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ դեպքը ոչ մի կապ չունի ծովահենության հետ և դա ընդամենը “կեղծ ահազանգ” էր: Այդ տվյալների համաձայն, իբր, ծովահենները սովորաբար շրջանցում են Օմանի ծոցը, որտեղ կատարվել է այս պատմությունը, դրա փոխարեն այնտեղ գործունեություն է ծավալում մաքսանենգների ու ձկնորսների բազմությունը:
Իսկ ավստրալական Melbourne ֆրեգատը, որը նույնպես այդ պահին ոչ հեռու է գտնվել, օգնության ազդանշանով ուղղաթիռներ է ուղարկել: Օդաչուների արձանագրության համաձայն, նրանք տեսել են, թե ինչպես են առևտրային նավի նավաստիները 2 տասնյակ առագաստանավերի հետ փոխհրաձգության մեջ մտել: Ուղղաթիռները նկատելուն պես, առագաստանավերը հեռացել են գործողության վայրից: Այս տվյալների համաձայն էլ, ամերիկյան նավում սպանվածներ ու վիրավորներ չկան:
Նավի տերերն ասել են, որ իրանական օգնության վարկածն իրենք լսել են Maersk Texas-ի նավապետից, սակայն մտադիր են լսել ու վերլուծել նաև մյուս պատմությունները:
Ավելի վաղ հայտնվում էր, որ 2012-ի հունվարին ամերիկյան ռազմանավերն օգնել են իրանական առևտրային նավին, որը գրավել էին ծովահենները: Այն ժամանակ իրանական իշխանությունները շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ-ին օգնության համար:






Facebook
Tweet This
Email This Post
