Ինքնաբացարկների շարանը սկսվել է. ՀՀԿ-ից 67-ն են, ԲՀԿ-ից` 28-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2012 16:27

Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել ինքնաբացարկների ցուցակը: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն ներկայացրել է 67 հոգուց բաղկացած ցուցակ, իսկ ԲՀԿ-ից ինքնաբացարկ են հայտնել 28-ը:

ՀՀԿ-ից ինքնաբացարկ հայտնողների թվում են` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նաև Տարոն Մարգարյանը: Իսկ ԲՀԿ-ից ինքնաբացարկ ներկայացրել են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նաև` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Մյուսների ցանկը կներկայացնենք ավելի ուշ:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply