Դդմիկով հետաքրքիր աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 24, 2012 10:25

Այս աղցանը մատուցվում է տաք վիճակում ու անպայման դրան հետևում են հիացական հարցուփորձը` ինչից է այն պատրաստված:

Բաղադրությունը

1 միջին չափսի դդմիկ

1 ձու

1 ճաշի գդալ կտրատած  նանա

75 գ պաքսիմատ

հազարի տերևներ

աղ ու սև կծու պղպեղ,

2 ճաշի գդալ զեյթունի ձեթ

1 ճաշի գդալ քացախ (կիտրոնահյութ` մեղրով):

Պատրաստման եղանակը

Դդմիկը քերել խոշոր քերիչով, աղ անել ու թողնել, որ հյութաքամվի:

Ավելացնել  ձու, աղ,պղպեղ, նանա ու պաքսիմատ: Ստացված զանգվածից ոչ մեծ գնդեր պատրաստել ու տապակել ձեթի մեջ: Հանել, շարել թղթե անձեռոցի վրա:

Թանձրուկի համար ձեթը կիտրոնամեղրային հյութի հետ խառնել, ավելացնել  աղ ու պղպեղ, ապա լցնել հազարի տերևների վրա: Վրայից դասավորել դդմագնդերը:

Բարի ախորժակ:

Դիտվել է 3830 անգամ:
Print Friendly

Leave a Reply