Չինաստանում հարբած զույգը կենդանի թաղել է վթարի ենթարկված կնոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2012 16:26

Չինաստանում մի զույգի են ձերբակալել. նրանք կասկածվում են  մի կնոջ վրաերթի ենթարկելու ու կենդանի-կենդանի թաղելու մեջ:  Տուժած կինն օդի անբավարարությունից իսկապես մահացել է:

Դեպքը հասարակության վրդովմունքն է շարժել: Չինացի ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հարբած ամուսինները  զվարճացել են կարաոկեում, իսկ տունդարձի ճանապարհին վրաերթ են կատարել: Փոխանակ տուժածին օգնելու, մեղավորները կնոջը մեռած կարծելով, թաղել են ճանապարհի կողքին, որպեսզի հետքերը ծածկեն:

Կենդանի թաղվածը խեղդվել  է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Դիտվել է 1874 անգամ:
Print Friendly

Leave a Reply