Հայաստան՚ հիմնադրամը երկու ծրագիր բացեց Մարտունու շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2012 16:24
Երեւան, 24 մայիսի, 2012թ.: Այսօր` մայիսի 24-ին, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիսավոր պայմաններում բացեց Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղի նորակառույց դպրոցը:
Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:
Դպրոցի կառուցումը համաֆինանսավորել են ՙՎարդանյանների ընտանիք՚ բարեգործական կազմակերպությունը եւ ԼՂՀ կառավարությունը:
Երկհարկանի դպրոցն ինքնատիպ ճարտարապետական լուծումներով կառույց է, որն իր հարկի տակ կարող է ընդունել ավելի քան 300 աշակերտի:Ներկայումս այստեղ ուսանում է 140 աշակերտ: Նորակառույցն ապահովված է ժամանակակից պայմաններով` ներառյալ գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան եւ հինգ լաբորատորիաներ: Կրթօջախն ունի նաեւ խաղահրապարակ եւ ֆուտբոլի դաշտ: Դպրոցի ամբողջական կահավորումն էլ իրականացրել է Բրազիլիայի տեղական մարմինը` բրազիլահայ համայնքի ջանքերով: Տոնական տրամադրությունը դպրոցում կշարունակվի նաեւ վաղը` վերջին զանգի հանդիսությամբ: Դպրոցի փոխտնօրեն Ադելաիդա Օհանջանյանի խոսքով` այս տարվա 26 շրջանավարտներից 20-ը ցանկություն ունեն բարձրա•ույն կրթություն ստանալ: ՙԴպրոցը լայն թեւեր տվեց մեզ՚,- հավելեց նա:
Հանդիսավոր արարողությունը շարունակվեց նաեւ Մարտունի քաղաքում, որտեղ հոգեւոր հայրերի օրհնությամբ բացվեց քաղաքի խմելու ջրի ցանցը: ՙՀայաստան՚ հիմնադրամի պատվո անդամ, ՙՏաշիր-Գրուպ՚ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով վերակառուցվել է 1971 թվականին կառուցված ջրամատակարարման համակարգի 1-ին գոտին : Կառուցվել են նոր ջրատարներ, ներքին ցանց եւ մաքրման կայան: Արդյունքում` քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:
ՙՄնացեք Ձեր հողում, իսկ ՙՀայաստան՚ հիմնադրամը կսատարի Ձեզ ինչով կարող է՚,- մարտունեցիներին դիմեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը :
ՙՍփյուռքի մեր եղբայրների ու քույրերի ազգապահպան ձեռնարկումներն արժանի են գերագույն գնահատանքի եւ աստվածային օրհնության՚,- իր ելույթում ասաց Մարտունու տարածաշրջանի թեմի առաջնորդ Տ. Սահակ քահանա Շաքարյանը:
Արարողությունը եզրափակվեց շրջկենտրոնի մշակույթի ակումբում կազմակերպված գեղեցիկ համերգային ծրագրով:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ
Նվիրատվություն կատարելու համար չկա հստակ օր եւ ժամ` donate.himnadram.org






Facebook
Tweet This
Email This Post
