Մակեդոնիան և Կոսովոն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2009 12:19

Անցյալ տարի անկախություն ձեռք բերած Կոսովոն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մակեդոնիայի հետ` Սոկիեյի և Պրիշտինայի խորհրդարանների սահմանների ճանաչման համապատասխան համաձայնության ընդունումից հետո:

Խորհրդարանները այս որոշումը ընդունել են մի քանի ժամ տևած քննարկումներից ու լսումներից հետո:

Մակեդոնական խորհրդարանում փաստաթուղթը արժանացել է սուր քննադատությունների, հատկապես դեմ են եղել սոցիալ-դեմոկրատները, պատճառաբանելով, որ Մակեդոնիան իր տարածքից 650 քմ է զիջում, նախկին 150-ի փոխարեն: Այդուհանդերձ, որոշում ընդունվել է 72 կողմ և 11 հարաբերակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Փաստաթղթում նշվում է, որ «կողմերը պարտավորվել են բարեդրացիական հարաբերություններ պահպանել, ճանաչել տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:

2008 թվականի փետրվարի17-ին Կոսովոն միակողմանի կարգով հռչակեց իր անկախությունը, իսկ Սերբիան փաստը համարեց իր տարածքի բռնի և միակողմանիորեն մասնատում:

Սերբիան և Ռուսաստանը հրաժարվում են ճանաչել Կոսովոն որպես անկախ պետություն` հայտարարելով, որ անկախության միակողմանի հռչակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply