67 ինքնաբացարկ ՀՀԿ համամասնական ցուցակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 24, 2012 15:23
Մայիսի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքնաբացարկի 67 դիմում է ստացել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուներից: Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Ինքնաբացարկ հայտնածների թվում են ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորած ՀՀ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատգամավորական մանդատներից հրաժարվածների ամբողջական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:
«Նոյյան Տապան»
Դիտվել է 989 անգամ:





Facebook
Tweet This