ԿԳ նախարարը ուղերձ է հղել դպրոցների շրջանավարտներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2012 15:12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ.

Սիրելի շրջանավարտներ,

 Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցում ուսումնառության Վերջին օրվա և Վերջին դասի կապակցությամբ:
Անկասկած, բոլորիդ համար այս օրը չափազանց հիշարժան է և անմոռանալի:
Դպրոցական նստարանից է սկսվել Ձեր աշխարհաճանաչությունը, ձևավորվել են ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, սովորել եք լինել ազնիվ ու բանիմաց, ստացել եք գիտելիքներ, ունեցել եք ուրախ և հուզիչ շատ պահեր:
Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս պատանեկան տարիներին, հարազատ դարձած կրթօջախին` դպրոցին և մտնում  կյանքի մի նոր փուլ, որտեղ պահանջվոմ է լինել առավել լուրջ ու պատասխանատու: Սա այն պահն է, որ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրութուն և ընտրեք Զեզ համար հոգեհարազատ մասնագիտություն:
Համոզված եմ, որ թե դպրոցում և թե  ուսումնառության հետագա տարիներին ստացած գիտելիքները կօգնեն, որ կյանքում Ձեզ զգաք առավել հաստատուն ու կայացած, դառնաք մեր պետության զարգացման, առաջընթացի ակտիվ մասնակիցը և հուսալի ապագայի գրավականը:
Սիրելի ուսուցիչներ, սա առանձնակի տոն է նաև Ձեզ համար: Դուք այսօր  կյանք եք ուղղորդում հասուն ու կազմակերպված մի նոր սերունդ, որին փոխանցել եք Ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել եք մեր  ժողովրդի բարեկեցությանն ու երկրի  առաջընթացին ձգտող քաղաքացիներ:
Ուսումնառության Վերջին օրվա և Վերջին դասի կապակցությամբ  շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին այս գեղեցիկ և անմոռանալի օրվա կապակցությամբ, մաղթում  հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
Լավագույն ցանկություններով`                                ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply