Նրանց մեղքն այն էր, որ ցանկանում էին սովորել…
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 24, 2012 15:09
125 աշակերտուհի ահաբեկիչների զոհ է դարձել, որոնք կանանց կրթության դեմ են հանդես գալիս: Նրանք թունավոր նյութ են օգտագործել, որ դպրոցի դասարանների օդը թունավորեն:
Աֆղանստանի ոստիկանությունը հաստատել է այն տեղեկությունը, որ 125 աշակերտուհի ու 3 ուսուցչուհի հյուսիսային Տակխար ավանում կորցրել են գիտակցությունը: Մի քանիսի վիճակը ծանր է:
Անվտանգության ազգային դիրեկտորատի տվյալներով, աֆղանցի ահաբեկիչները պատրաստվում են փակել երկրի բոլոր իգական դպրոցները օտարերկրյա զորքերի դուրսբերումից անմիջապես հետո, 2014-ին: Երկրի տարբեր դպրոցներում ահաբեկիչները վախեցնում են ծնողներին, որոնք գերադասում են կրթություն չստացած աղջիկներին փակի տակ պահել, սակայն չվտանգել նրանց կյանքը: Կրթության նախարարությունը հաստատում է, որ միայն անցած շաբաթ երկրի 11 նահանգում ահաբեկիչները փակել են 550 դպրոց:






Facebook
Tweet This
Email This Post
