Բաղդադում պայթյունից զոհվել է 5 մարդ, կան նաև վիրավորներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2009 12:34

Ականապատված մեքենայի պայթյունից երեկ Բաղդադի հյուսիսում զոհվել է 5 մարդ, 15-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է նաև «Սահվա»-ի մայրաքաղաքի այս շրջանի ստորաբաժանման հրամանատարը. այս մասին հաղորդում է «Վեստի»-ն:

«Սահվա»-ն  սունիական ցեղերի ներկայացուցիչներից կազմված զինված միավորում է, որ օգնում է կառավարությանը Ալ-Քաիդայի դեմ մղվող պայքարում:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply