Մահացել է հանրահայտ դերասան Վլադիմիր Կաշպուրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 19, 2009 12:06

83 տարեկան հասակում Մոսկվայում երկարատև հիվանդությունից հետո մահացել է կինոյի և թատրոնի հանրահայտ դերասան Վլադիմիր Կաշպուրը:

Կաշպուրը մասնագիտությամբ օդաչու էր ( դերասանական կրթություն ստացել է 50-ականներին), եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Կաշպուրը նկարահանվել է ավելի քան 70 կինոնկարներում, որոնց թվում են «Բալլադ զինվորի մասին», «53 թ-ի ցուրտ ամառը», «Ճակատագրական ձվեր» և այլն: Կաշպուրի մասնակցությամբ վերջին հանրահայտ ֆիլմը ռեժիսոր Ալեքսանդր Աթանեսյանի «Սրիկաները» ֆիլմն էր:

Կաշպուրին կհուղարկավորեն վաղը` երեքշաբթի, Դոլգոպրուդյան գերեզմանատանը:

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply