Համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնել մինչև վաղը ժ.6-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2012 14:44
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդում է 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 25-ը` 18:00-ն, որից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ:
ԿԸՀ մամլո ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
