5 հետախուզվող է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2012 14:38
Մայիսի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ, որը 2010 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Մայիսի 23-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Սևանա լճի մերձակայքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Ալբերտ Վարդանյանին, որը ս/թ ապրիլի 28-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ա. Վարդանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մայիսի 23-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Վերին Պտղնի գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Դարբինյանին, որը ս/թ մայիսի 21-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:
Ա.Դարբինյանը ձերբակալված է:
Մայիսի 23-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Բոզոյանին, որը ս/թ մայիսի 22-ից հետախուզվում էր ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով:
Ա. Բոզոյանը ձերբակալված է:
Մայիսի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Զեյթուն թաղամասում հայտնաբերել և ոստիկանության Վարդենիսի բաժին բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Ռաֆայել Թադևոսյանին, որը ս/թ մայիսի 23-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Ռ. Թադևոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նաև սպանության փորձի հատկանիշներով:
Ռ. Թադևոսյանը կալանավորված է:






Facebook
Tweet This
Email This Post
