Աշխարհի ամենահարուստ կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2012 14:37

«Business Review Weekly»- տեղեկացման համաձայն, միայն վերջին տարում  իգական սեռի նախաձեռնող ու գործունյա ներկայուցուցչին հաջողվել է ավելացնել իր կարողությունը գրեթե 3 անգամ ու գլխավորել աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը:

Խոսքն ավստրալուհի Ջինա Ռայնհարտի մասին է, որը Կանաչ աշխարհամասի ամենահարուստ ներկայացուցիչն է համարվում: 58-ամյա տիկին Ռայնհարտի կարողությունը գնահատվում է 24,48 մլն ԱՄՆ դոլար: Նրա ընկերությունը զբաղվում է  տեղի օգտակար հանածոների մշակմամբ: Ֆինանսիստներն ասում են, որ նա մոտ ժամանակներում կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը թե տղամարդկանց և թե կանանց մեջ:

Երկրորդ տեղը համապատասխանաբար, զբաղեցնում է «Wal-Mart» կայսրության ժառանգորդ Քրիստի Ուոլթոնը, որն ավելի վաղ մեր մոլորակի  հարուստ կանանց բացարձակ առաջատարն էր:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply