Սեպտեմբերին ՀԱՊԿ շրջանակներում մեծ զորավարժություններ են սպասվում Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2012 14:32

“ՀԱՊԿ-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի, աշխարհում ցանկացած երկիր, հատկապես փոքր տերությունները, իսկ մենք փոքր տերություն ենք, այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքի մաս են կազմում, նույնիսկ շատ խոշոր տերությունները”,- խոսելով Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ խորհրդաժողովին Հայաստանի մասնակցության մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

“ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկիր, որը ցանկություն ունի ռազմական պայմանագիր կնքել ՀԱՊԿ-ից դուրս, դրա համար պետք է ստանա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համաձայնությունը, ուստի սա մեզ համար շատ կարևոր որոշում է: ՀՀ խորհրդարանը համաձայնագրերի վավերացման հարցում առաջին տեղում է, մենք այս առումով ոչ մի պարտք չունենք”,-ավելացրեց Կարապետյանը` տեղեկացնելով, որ արագ արձագանքման ուժերը սեպտեմբերին պետք է  մեծ զորավարժություններ անցկացնեն Հայաստանում:

Կարապետյանը նշեց նաև, որ Պետերբուրգում Ղարաբաղյան խնդրով որևէ հարց չի քննարկվել, սակայն հայտնեց, որ պատերազմական գործողություների դեպքում ՀԱՊԿ-ն կկանգնի Հայաստանի կողքին:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply