Չինաստանի իշխանությունները մտադիր են տեղահանել 15 հազար գյուղաբնակների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2009 18:46

Չինաստանի կենտրոնական Հանան նահանգի 10 գյուղերի բնակիչներ առաջիկայում կտեղահանվեն` թունավորման սպառնալիքի պատճառով. գյուղերը գտնվում են կապարի հալեցման գործարանի մոտակայքում:

Ավելի վաղ բժիշկները կապարից թունավորման հազարավոր դեպքեր էին բացահայտել գործարանի մոտակա բնակավայրերի երեխաների մոտ:

Գործարանը, ինչպես հաղորդում է BBC-ն, կշարունակի աշխատանքներն անգամ գյուղերն օտարման գոտի հայտարարելուց հետո:

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply