Հրայր Կարապետյան. “ԲՀԿ-ի կոալիցիայի մաս չկազմելը անպայման կազդի նաև նախագահական ընտրությունների վրա”
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2012 13:46
ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելը պարտադիր կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա”- նկատեց Հրայր Կարապետյանը`անդրադառնալով ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս չկազմելու վերաբերյալ վերջին նորությանը: “Ճիշտն ասած` պարզ էր, որ վերջին ընտրություններից հետո քաղաքական ուժերի վերադասավորումներ կլինեն, ես այս մասին չեմ կարող հեռուն գնացող եզրակացություններ անել, սակայն սա կազդի բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումների վրա, ինչպես նաև նախագահական ընտրությունների վրա”,- իր կարծիքը հայտնեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Իսկ այն հարցին, թե հնարավոր է, արդյոք, որ ՀՅԴ-ն խորհրդարանում դաշինք կազմի ընդիմադիր ուժերի հետ, Հ. Կարապետյանն ասաց, որ ինքն առայժմ հստակ բան չի կարող ասել, քանի որ դա որոշելու է ՀՅԴ գերագույն մարմինը:






Facebook
Tweet This
Email This Post
