Մնացել են Տոկիոն, Մադրիդը և Ստամբուլը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 24, 2012 13:31

Բաքուն և Դոհան դուրս են մնացել 2020 թվականի օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնող քաղաքների ցուցակից: Այդ մասին որոշում Է կայացրել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը:

ՄՕԿ-ի գործկոմի որոշմամբ, 2020 թվականի օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնող 5 քաղաքներից պայքարը կշարունակեն Տոկիոն, Մադրիդը և Ստամբուլը:

ՄՕԿ-ը Տոկիոյի, Մադրիդի և Ստամբուլի ներկայացուցիչներին տեղեկացրել Է, որ իր հատուկ պատվիրակությունները շուտով կայցելեն այդ քաղաքները, որպեսզի ստուգեն և գնահատեն  հնարավորությունները, վիճակը` օլիմպիական խաղեր անցկացնելու համար: 2013 թվականի հուլիսին տեղի կունենա ՄՕԿ-ի ղեկավարների մամուլի ասուլիսը, որտեղ համապատասխան տեղեկություններ կհաղորդվեն:

Դիտվել է 1463 անգամ:
Print Friendly

Leave a Reply