ԱՄՆ-ում ատոմային սուզանավ է այրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2012 13:20

Հրդեհը բռնկվել է ԱՄՆ ՌԾՈՒ-ի «Մայամի» սուզանավի քթամասում, որը գտնվում էր Պորտսմութում` նորոգման աշխատանքների համար: Անձնակազմը բարեհաջող տարհանվել է, սակայն հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ 4 հրշեջ է տուժել: Բուժօգնությունից հետո նրանք տուն են վերադարձել: Հրդեհը մեկուսացվել է: Հայտնի է, որ հրդեհման պահին ատոմային ռեակտորն անջատված է եղել:

«Մայամին»   «Լոս Անջելես» դասի բազմանպատակային ատոմանավ է, որը 1990-ից է ԱՄՆ ՌԾՈՒ-ի զինանոցում:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply