Բերման են ենթարկել ինտերնետ ակումբից բջջային հեռախոս գողացած երիտասարդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2012 13:08

Մայիսի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 17-ամյա մի երիտասարդի:

Պարզվել է, որ նա մայիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մի ինտերնետ ակումբից գողացել է բջջային հեռախոս:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

 

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply