Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2012 12:42

Մոլորակի ամենաերջանիկ երկրների ամենամյա վարկանշային ցուցակը կազմվել է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության հավաքած, մշակած ու վերլուծած տվյալների հիման վրա:

Մասնավորապես, տարբեր երկրների տնտեսական զարգացման, ֆինանսական կայունության, աշխատանքի տեղավորման, ֆիզիկական առողջության, սոցիալական բարեկեցության, կյանքի տևողության ցուցանիշներով  աշխարհի ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Դանիան:

Առաջին տասնյակում են հայտնվել Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Կանադան ու Շվեդիան:

Հետազոտությանը մասնակցել են աշխարհի 34 երկրներ` սերտ համագործակցելով վերոնշյալ կազմակերպության հետ:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply