«Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ը մարել է թողարկված առաջին պարտատոմսերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2012 12:42

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ 2012 թվականի մայիսի 24-ին իրականացրեց առաջին թողարկման, 1,000,000,000.00 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, վեց ամիս մարման ժամկետով, անվանական, զեղչատոկոսային պարտատոմսերի մարումը:

Մարումների գումարը վճարվել է մայիսի 23-ի ժամը 17:00 դրությամբ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, համապատասխան գումարները փոխանցելով սեփականատերերի բանկային հաշիվներին:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply