Փրկարարները 81-ամյա տղամարդուն բնակարանում անօգնական վիճակում են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2012 11:50
Մայիսի 23-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի 38-րդ բնակարանից ջուր է լցվում ներքևի բնակարան, իսկ բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղյակ են պահվել Մաշտոցի ոստիկանության և «1-03» ծառայության հերթապահները: Փրկարարները ոստիկանության և համատիրության աշխատակիցների ներկայությամբ բացել են դուռը. խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1931թ. ծնված Հենրիկ Սահակյանին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն:






Facebook
Tweet This
Email This Post
