Մոլդիվիայի կառավարությունը ստորջրյա նիստ է հրավիրել

Օրվա լուր | | October 19, 2009 17:28

Մոլդիվիայի հանրապետության կառավարությունը բացել է աշխարհում առաջին ստորջրյա նիստը. Այն տեղի է ունենում Հնդկական օվկիանոսում` 3 մետր խորությամբ: Այս մասին հաղորդում է «Վեստի»-ն:

Նիստի ընթացքում քաղաքական գործիչները հիմնականում միմյանց հետ շփվում են ժեստերի միջոցով: Նման արտառոց միջոցով նախագահը և նախարարները փորձում են ուշադրություն հրավիրել կլիմայի գլոբալ փոփոխության վրա:

Որոշ նախարարների բժիշկները արգելել են սուզումը ջրի տակ: Մյուսները ջրասուզման փորձեր են արել երեկ` նախապատրաստվելով նիստին:

Նիստից հետո նախարարները իրենց ջրասուզման հագուստը կհանեն աճուրդ-վաճառքի, իսկ վաճառքից ստացված գումարը կտրամադրեն կորալյան խութերի պահպանությանը:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply