Տեսաժողով ՀՀ ժողովրդական արտիստ Հ.Չեքիջյանի Հարավային Ամերիկա այցին ընդառաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2012 11:41

Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Հայաստան-Արգենտինա տեսաժողով, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ Լ.Լաչիկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հ.Չեքիջյանը: Արգենտինան ներկայացնում էին Բուենոս-Այրեսի ՀԲԸՄ-ի վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆյանը և Բուենոս-Այրեսի «Արաքս» երգչախմբի ղեկավար Ժան Ալմուխյանը:

Տեսաժողովին քննարկվեցին Հ,Չեքիջյանի հունիսի 30-ից հուլիսի 2-ը Արգենտինա և հուլիսի 3-4 Ուրուգվայ այցի հետ կապված կազմակերպչական աշխատանքները: Այցի ընթացքում նախատեսված է նաև մաեստրոյի կողմից տեղի նվագախմբերի և երգչախմբերի համար խմբավարության դասընթացների անցկացում:

Հ.Չեքիջյանի այցը կատարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության» ծրագրի շրջանակներում:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply