Թունիսի դատախազությունը խնդրում է սպանել նախկին նախագահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2012 10:09

Վերահսկողության գերատեսչության կարծիքով, Բեն Ալին փորձում էր «երկիրը խեղդել արյան մեջ» ու արժանի է մահապատժի:

Թունիսի դատախազությունը երկրի նախկին նախագահ Զին էլ-Աբիդին բեն Ալիի համար պահանջել է բարձրագույն վճիռ` մահապատիժ: Պետության նախկին ղեկավարին մեղադրում են  2011-ին ժողովրդական զանգվածային ցույցի ժամանակ առնվազն 22 ցուցարարների սպանության մեջ: Ինչպես նշել է  թունիսյան Քեֆ քաղաքի ռազմական դատախազը, բեն Ալին փորձել է «երկիրը թաղել արյան մեջ» ու   ներողամտության արժանի չէ:

Նախկին նախագահից բացի, տվյալ քրեական գործով ևս 22 մասնակից  կա, որոնք նրա կառավարությունում զանազան պաշտոններ են զբաղեցրել: Մասնավորապես, մեղադրյալների մեջ է Թունիսի ՆԳՆ նախկին նախարարներ  Ահմեդ Ֆրիան և Բելհաջ  Կասեմը: Ինչ վերաբերում է անմիջապես բեն Ալիին, նրա նկատմամբ դատական գործընթացը հեռակա է կատարվում, քանի որ հեղաշրջումից հետո նա փախել է Սաուդյան Արաբիա, որտեղ քաղաքական ապաստարան է ստացել: Աքսորի մեջ գտնվող նախկին նախագահը թունիսյան դատարանի որոշումը «արդարադատության  ծաղր» է անվանել:

Թունիսում 2011-ին տեղի ունեցած, այսպես կոչված «հասմիկի հեղափոխության» ժամանակ բեն Ալին որոշեց Սաուդյան Արաբիա փախչե: Ընդամենը մեկ օր անց  սահմանադրական դատարանը նրան զրկեց նախագահի պաշտոնից: Այդ ժամանակ Թունիսում զոհվեց 350 մարդ, 2 հազարն էլ վիրավորվեց: Ընդունված է «արաբական գարնան» սկիզբը համարել հենց այս  իրադարձությունը:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply