Եվրոպայում արդեն ձմեռ է. ձնաբքի պատճառով մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 19, 2009 14:38

Լեհաստանում առնվազն 4 մարդ է զոհվել ձնաբքից: Ուժեղ ցիկլոնը Լեհաստան է հասել շաբաթվա սկզբին և առանց էլեկտրականության  թողել տասնյակ հազարավոր մարդկանց: Զոհերի մասին տեղեկություններ կան նաև Չեխիայից և Սլովակիայից. այս մասին հաղորդում է «Վեստի»-ն:

Եվրոպական արտակարգ իրավիճակների ծառայությունները պատրաստ չեն եղել չնախատեսված ձմեռվան. մինչև հիմա նրանք չեն կարողանում վերացնել աղետի հետևանքները:

Ձնով փակված են ճանապարհները, կտրված են էլեկտրալարերը: Ձյունն ուղեկցվում է ուժեղ քամով:

Նման իրավիճակ է նաև Չեխիայում. այստեղ զոհվել է 2 մարդ: Չեխիայում քամին այնքան ուժեղ է, որ արմատախիլ է անում ծառեը: Ճանապարհները սառցապատ են, և մարդիկ զգուշանում են տնից դուրս գալուց:

Օդերևութաբանների կարծիքով` ցիկլոնը Եվրոպայում կմնա ևս մի քանի օր:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply