Ռուսական ինքնաթիռն այրվել է Չեխիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2012 9:13

Վթարային վայրէջք կատարած ռազմական Ан-30 ինքնաթիռը, որում 23 ուղևոր կար,  այրվել է:

Ռուսական ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Չեխիայում`   թռիչքուղուց 200 մ դուրս գլորվելով : Ан-30-ի վայրէջքից հետո   այն այրվել է: Ինքնաթիռում 23 մարդ կար, նրանցից տուժել է 20-ը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ан-30 թռիչքներ էր իրականացնում «Բաց երկինք» առաքելության շրջանակներում, Չասլավ քաղաքի օդանավակայանում:

Ан-30-ը Ан-24-ի ու  Ан-26-ի մոդիֆիկացիան է, որը ստեղծվել է օդային դիտումների ու աէրոլուսանկարահանումների համար: Այն մշակվել է 1960-ականներին: Ինքնաթիռը ոչ մեծ սերիայով է արտադրվել,  շահագործման ողջ ընթացքում տեղի է ունեցել 3 վթար, որոնցից վերջինը` 1992-ին: Բաց երկնքի մասին պայմանագիրը    Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության անդամ երկրները ստորագրել են 1992-ին: Սակայն Ռուսաստանն այն  վավերացրել է միայն 2001-ին: Ներկայումս համաձայնագրին մասնակցում է 34 երկիր: Պայմանագրի նպատակն է ամրապնդել վստահությունը պետությունների միջև « ռազմական գործունեության մեխանիզմների կատարելագործման» միջոցով:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply