Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2012 18:08

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանին:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար, մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ իր պատգամավորական գործունեությամբ նույնպես կշարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանը, լինելով Երևանի ավագանու անդամ, քաջածանոթ է տեղական ինքնակառավարման համակարգին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
<< Մայրաքաղաքի համաչափ զարգացումը պայմանավորված է յուրաքանչյուր վարչական շրջանում տարվող աշխատանքներով: Վստահ եմ, որ, պահպանելով վերջին տարիների ընթացքում ձեռքբերումները, հետևողական աշխատանքի շնորհիվ Աջափնյակն ամբողջությամբ կկերպարանափոխվի: Շարունակելով ներկա ծրագրերը պետք է նպաստել ինչպես վարչական շրջանի, այնպես էլ մայաքաղաքի զարգացմանը>>,-նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը հատկանշել է նաև բնակիչների հետ մշտական կապի ապահովումը, բակային տարածքներ պարբերական այցելությունների ու հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը և վստահություն է հայտնել, որ նոր ղեկավարի աշխատանքային փորձի և հմտությունների շնորհիվ կարճ ժամանակում բնակչությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ արդյունքներն ակներև կլինեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply