Դրամատիկ պայքարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 24, 2012 9:27

Իտալիայում  մեկնարկած մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների  էլիտ ռաունդի մրցաշարը Հայաստանի հավաքականը սկսեց պարտությամբ: Մեր թիմը դրամատիկ պայքարում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին:

Առաջին խաղակեսում  հեռացվեց «Բարսելոնայի» հարձակվող Ժերար Դելոֆեն, այդուհանդերձ 65-րդ րոպին անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆերնանդես Սաեսը  բացեց խաղի հաշիվը: 74-րդ րոպին Դավիդ Հակոբյանը,  գրավելով մրցակի դարպասը, վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` 1:1: 84-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսե Ռոդրիգեսը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը: Սակայն խաղի վերջին րոպեներին «Մալագայի» հարձակվող Խունամի Հիմենեսը հաղթական գնդակը խփեց մեր թիմի դարպասը:

Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Բելգիայի թիմի նկատմամբ:

Մայիսի 25-ին Հայաստանի ընտրանին կմրցի Բելգիայի հավաքականի հետ:

 

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply