ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից անցել է Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2012 22:51

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստում նախագահությունը Հայաստանից անցել է Ադրբեջանին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը, Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի  Կապիշինը միաձայն ընտրվել է խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ, որոշվել է ՍԾՏՀ ԽՎ-ում  դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական երկու կազմակերպությունների` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին եւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միությանը:

Ղուկասյանը նշել է, որ հաստատվել է վեհաժողովի հանձնաժողովներում քննարկված կանոնակարգային հարցերի մեծ մասը: Որոշվել է Բյուրոյի եւ Կոմիտեի նիստերում չընդունված հարցերը նորից մտցնել աշխատանքային խմբի օրակարգ:

Թուրքիայի պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Վեհաժողովի աշխատանքները լավ կազմակերպելու եւ բարձր մակարդակի ընդունելության համար:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply