Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2012 22:02

Ճապոնիայի հյուսիս արևելքում այսօր  6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում Հոկայդո կղզու մոտ`    Աոմորի մարզի Հատինոհե քաղաքից 107 կմ հարավ-արևելք : Տուժածների և ավերածությունների մասին հաղորդումներ չկան: Տեղի իշխանությունները չեն հայտարարել ցունամիի վտանգի մասին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:


Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply