Ոստիկանը մեղադրվում է անցորդի սպանության մեջ(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2012 19:42

Ճանապարհային պատահարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ոստիկանության քննիչի նկատմամբ: 22-ամյա Վալերի Կոլչուկը վրաերթի ենթարկելով  անցորդին, հանգիստ շարունակել  է ընթացքը:

Երբ  Պյատիգորսկի 50-ամյա բնակչուհին հատում էր տրամվայի գծերը, “Ֆոլքսավագեն պասսաթ” մեքենան հսկայական արագությամբ դուրս է թռչում  այնքան անսպասելի, որ կինը չի հասցնում նույնիսկ շրջվել:

Դժբախտի մարմինը մի քանի մետր թռել է , իսկ մեքենայի վարորդը հանգիստ շարունակել է իր ընթացքը:

Երբ տեսանյութը հայտնվեց համացանցում, իսկույն հետաքննությունն սկսվեց , որի արդյունքում պարզեցին կատարվածի մեղավորի ինքնությունը:

Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ իբր մեքենայի ղեկին իր ընկերն է եղել: Դրանից հետո մեքենան  կրկնակի խախտում է կատարել` քանդելով ճանապարհի արգելապատնեշն ու թաքնվել:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply