Ամփոփվեցին ՍԾՏՀ ԽՎ 39-րդ լիագումար նիստի աշխատանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2012 19:28

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի աշխատանքները մայիսի 23-ին ամփոփվեցին մամուլի ասուլիսով:
Վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը, Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կապիշինը միաձայն ընտրվել է խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ, որոշվել է ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական երկու կազմակերպությունների` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին եւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միությանը:
Պարոն Ղուկասյանը նշեց, որ հաստատվել է վեհաժողովի հանձնաժողովներում քննարկված կանոնակարգային հարցերի մեծ մասը: Որոշվել է Բյուրոյի եւ Կոմիտեի նիստերում չընդունված հարցերը նորից մտցնել աշխատանքային խմբի օրակարգ: Կանոնակարգի համաձայն` Վեհաժողովում նախագահությունը Հայաստանից անցել է Ադրբեջանին:
Թուրքիայի պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին Վեհաժողովի աշխատանքները լավ կազմակերպելու եւ բարձր մակարդակի ընդունելության համար:
Ասուլիսին մասնակից ազգային պատվիրակությունների ղեկավարները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply