Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2012 17:58

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  և <> ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:

Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ.

<>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար <> ընկերության միջազգային առաքելությունների ղեկավար, տնօրենների խորհրդի անդամ Պիեր Բրյունեն նշել է, որ շահագործման ոլորտում և ներքին ցանցերի արդիականացման հարցում լուրջ ներդրումներ են հարկավոր և ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում այդ նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային և կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply