Նախագահ Սարգսյանը վեհաժողովում կարևորեց սահմանների ապաշրջափակումը.

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2012 17:56

Երևանում այսօր իր աշխատանքները սկսեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Աշխատանքների մեկնարկի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Երևան ժամանած 10 երկրների պատվիրակներին, այդ թվում և Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակություններին ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Ողերձում հանրապետության ղեկավարը հատկապես կարևորել էր փակ սահմանների ապաշրջափակումը.

«Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայման, փակ սահմանների ապաշրջափակմամբ, փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ երկխոսության ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման համար: Այս համատեքստում ևս կարևորվում է ՍԾՏՀ ԽՎ դերակատարությունը»,- Սերժ Սարգսյանի խոսքն ընթերցել էր Վ.Սարգսյանը:

Արդյո՞ք այս հանգամանքը համապատասխան արձագանք կունենա այն երկրներում, ում հենց առաջին հերթին ուղղված էր հետաքրքրվեցին լրագրողները.

«Սա դիրքորոշում էր, որը մեր պետությունը անպայման պետք է արտահայտեր ու արտահայտեց և սա առաջին դեպքը չէ` սահմանը փակվելուց հետո գրեթե բոլոր միջազգային հարթակներից այն հնչել է: Խորհրդարանական վեհաժողովները նպաստառու են խնդրի լուծմանը: Բայց նրանք չեն կարող խնդիրը լուծել»,- հարցին արձագանքելով նշեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply